ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0232 Ն. 26.12.23
26 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 232-Ն |
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խնայողությունների միջոցով բարձրացնել ԱՊՊԱ համակարգում ԱՊՊԱ պայմանագրերի ներգրավվածության աստիճանը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը,
հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 25-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակների վճարների իրականացումը դադարեցնել:
2. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2024 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական: