ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՉԿԱԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆ, N 4-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,82-րդ հոդվածի 7-րդ մասից և «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով
Չկալով Համայնքի Ավագանին Որոշում է՝
Հաստատել Չկալով համայնքի 2021 թ. բյուջեում կատարված փոփոխությունները
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Չկալով համայնքի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելված 1-ի
2. Հաստատել 2020 թվականի Չկալով համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելված 2-ի
3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ՝ |
Դեմ՝ |
Ձեռնպահ՝ |
Կորյուն Մխիթարյան | |||
Մխիթար Մխիթարյան | |||
Վարդան Մխիթարյան | |||
Հասմիկ Քոչինյան | |||
Հրաչյա Հակոբյան |
Համայնքի ղեկավար՝ |
Ռ. Շաքարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: