ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1911-Ա |
«27» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՇԵՆՔ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻԽԱԻԼ ԳԵՈՐԳԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.05.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 03.05.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների չափերի մասին «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից 09.08.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Միխաիլ Հարությունյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (30.05.2023թ. հ.Դ-63510-23, 06.09.2023թ. հ.Դ-110033-23, 13.05.2024թ. հ.Դ-62039-24).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Կենտրոն, Թամանյան փողոց հ.1 շենք հ.3 հասցեում գտնվող տարածքն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Երևան, Կենտրոն, Թամանյան փողոց հ.1 շենք հ.3 հասցեում գտնվող տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:
3. Երևան, Կենտրոն, Թամանյան փողոց հ.1 շենք հ.3 հասցեում քաղաքացի Միխաիլ Գեորգիի Հարությունյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ և պատուհանը (ցուցափեղկ) 1 (մեկ) հատ (հասարակական) (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.12.2000թ. հ.0251221 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022VKTGDM) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանի վրա։
Տ. Ավինյան |