ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1329-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետը և «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Արգիճիի, Աստղաձորի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում Ելփինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում Լիճքի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում Քասախի ջրամբարների կառուցման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) ծառայությունների ձեռքբերման նպատակով 2023 թվականի մայիսի 5-ին հայտարարված ՋԿ-ԳՀԽԾՁԲ-23/1 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |