ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2021 թվականի N 02-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1 896 694.3» թիվը փոխարինել «2 338 830.0» թվով, 3-րդ ենթակետում «0.0» թիվը փոխարինել «445 135.7» թվով,
2) որոշման 3-րդ կետում «0.0» թիվը փոխարինել «445 135.7» թվով,
3) որոշմամբ հաստատված N 2 – N 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 – N 6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ |
ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2021 թ. հունվարի 26 ք. Աբովյան |
Հավելված 1-6 Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2021 թվական: