Գլխավոր տեղեկություն
Համար
N 1988-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 1988-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՊՈՍ (POS) ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն իրականացնում են անկանխիկ ձևով՝ վճարողի բանկային հաշիվներից և էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներից կատարվող, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները գույքագրում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց գործունեության համար պահանջվող ՊՈՍ (POS) տերմինալների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է որոշման 1-ին կետում նշված՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարումների ստացման անհրաժեշտ պայմանները:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրման համար պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց կողմից շահագործվող պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման մոդուլներն ինտեգրում են պետական վճարումների էլեկտրոնային համակարգին, իսկ այն մարմինները, որոնք պարտավորությունների հաշվառումը չեն իրականացնում ծրագրային ապահովման մոդուլների միջոցով, կարող են օգտվել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ՊՈՍ (POS) տերմինալների կառավարման համապատասխան ենթահամակարգից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան