ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱԹԵՎՈՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1107-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱԹԵՎՈՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սիմոնյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ) | |
Ա. Ջումայան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Է. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Դ. Դանիելյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Դ․ Առաքելյան | - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) | |
Կ. Հակոբյան | - ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ | |
Հ. Գուլյան | - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ | |
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
Հ. Արշակյան | - ընտանիքի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|