ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 860-Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն, խմբ. 08.10.15 N 1145-Ն, փոփ. 16.03.17 N 275-Ն, 30.11.20 N 1912-Ն, 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)
Համաձայն «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 30.11.20 N 1912-Ն, փոփ. 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)
2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(2-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն, 16.03.17 N 275-Ն, խմբ. 30.11.20 N 1912-Ն, փոփ. 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 30.11.20 N 1912-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
4.1. (կետն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)
4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:
(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 N 1145-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 28
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)
Հավելված N 2 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
Հավելված N 3 |
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Լրացուցիչ վճարովի ծառայություններ |
Վճարի չափը(դրամ) |
1. |
Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես էլ լրացուցիչ այլ ծառայություններ) |
ամսական` 15000 |
տարեկան` 150000 | ||
2. |
Քաղվածքի տրամադրում՝ թղթային կրիչով (ըստ պահանջի) |
3000 |
3. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում |
3000 |