ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1233-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2022 թվականի հոկտեմբերի 21-23-ը ներառյալ գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |