ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 14-ին
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասը «դրույքաչափերը,» բառից հետո լրացնել «հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի համար վճարները,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասում «աշխատանքի վարձատրության» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափերի վճարման» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 28 Երևան ՀՕ-356-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: