ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 426-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «մեկից չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 2․ Օրենսգրքի 427-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «մեկից չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.
2) 2-րդ մասի «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «երեքից վեց» բառերը փոխարինել «չորսից ութ» բառերով։
Հոդված 3․ Օրենսգրքի 428-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «իրավունք ուներ» բառերից հետո լրացնել «, եթե դրա հետևանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին» բառերով, իսկ նույն մասի «առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով» բառերով․
2) 2-րդ մասի «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «ազատազրկմամբ՝ մեկից երեք» բառերը փոխարինել «ազատազրկմամբ՝ երկուսից հինգ» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-74-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: