041.0257.30.04.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1999 թվականի N 257
քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 162 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49 որոշումը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 467 և 1999 թվականի ապրիլի 6-ի N 200 որոշումների խմբագրությամբ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Գեղարքունիքի մարզպետարանի
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Գյուղատնտեսության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Իրավաբանական և կադրերի բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ընդհանուր բաժին
Մարզպետի աշխատակազմ
Հաշվապահություն
Տնտեսական բաժին
Հողաշինության և հողօգտագործման բաժին
(հավելվածը խմբ. 03.10.00 N 662, լրաց. 12.02.01 N 114, խմբ. 13.04.01 N 293)