ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2023 թվականի թիվ 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «327356377.1 երեք հարյուր քսանյոթ միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա» թիվը և բառերը փոխարինել «367457377.1 երեք հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում և ասֆալտապատում, Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում, Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքներ - համայնքի ներդրում՝ 55 % տարբերության չափով/:
2) Կրթություն (այլ դասերին չպատկանող) բաժնի 09.8.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «87212000 ութսունյոթ միլիոն երկու հարյուր տասներկու հազար» թվով և բառերով: /Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Իսահակյան 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում սուբվենցիոն ծրագիր- համայնքային ներդրում՝ 25 %/:
3) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11․1․2 «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «334407400 երեք հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր յոթ հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «207094400 երկու հարյուր յոթ միլիոն իննսունչորս հազար չորս հարյուր» թվով և բառերով:
4) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «127313000 մեկ հարյուր քսանյոթ միլիոն երեք հարյուր տասներեք հազար» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներ
Կողմ (14) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (1) |
Ոսկանյան Աղրամանյան Բաղդասարյան Գևորգյան Հովհաննիսյան Գևորգյան Հարությունյան Տոնոյան Վարդանյան Սահակյան Մինասյան Վարդանյան Մկրտչյան Վարագյան |
Աստոյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՈՍԿԱՆՅԱՆ |
2023 թվականի հունվարի 20 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական: