ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 96.1-ին հոդվածի վերնագիրը և հոդվածը «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագիրը «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերով, իսկ 4-րդ, 7-րդ և 9-րդ մասերը «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո՝ «կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «24-րդ,» բառը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-27-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: