ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1395-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ (այսուհետև՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ տեսչական մարմին) կառուցվածքում կատարել կառուցվածքային փոփոխություն՝ դադարեցնելով տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի գործունեությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ ենթակետերը։
3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է. օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական սահմանի անցման կետերում կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների իրականացումը,»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
25.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |