ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 156-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1121-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 22-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի N 490-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1121-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Տիգրան Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վահե Հովհաննիսյանին» բառերով.
2) 2-րդ կետում «Վահե Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Էդուարդ Հակոբյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |