ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2023 թվականի N 254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային ու բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերի ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումների` նշված անձանց պատկանող շինություններում գտնվելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «տրանսպորտային ու բեռնափոխադրումներ» բառերը փոխարինել «տրանսպորտային և բեռնափոխադրումներ» բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
3) որոշման 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով, իսկ «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով․
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան» բառերը փոխարինել «Արևմտյան մաքսատուն-վարչության» բառերով․
5) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Շիրակի տարածաշրջանային մաքսատան» բառերը փոխարինել «Հյուսիսային մաքսատուն-վարչության» բառերով․
6) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական: