ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N94-Ն որոշման NN1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -13 Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ Է. ԱՐՇԱԿՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ս. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ Ա. ՍՈԼՈՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -4 Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ Մ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ի. ՏՈՄԵՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2022 դեկտեմբերի 28 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական: