041.0494.20.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 494
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վերանվանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներից ստացված միջնորդությունների հիման վրա մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 07.05.98 N 233)
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Դ. Զադոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Հ. Բարսեղյան | - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի պրոֆեսոր |
| Հ. Գրգեարյան | - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի դոցենտ |
| Հ. Կարագյոզյան | - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող |
| Բ. Հարությունյան | - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |
| Ն. Հովհաննիսյան | - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար |
| Հ. Մաթևոսյան | - Հայաստանի գրողների միության նախագահ |
| Լ. Գալստյան | - ՀՀ լեզվի պետական տեսչության պետ |
| Պ. Մուրադյան | - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ |
| Գ. Ջահուկյան | - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
| Կ. Ամյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը փոփ. 07.05.98 N 233)