ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 132 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքն օպտիմալացնելու նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են ամիսը մեկ անգամ՝ ամսվա երկրորդ ուրբաթ օրը։ Անհրաժեշտության դեպքում Խորհրդի նիստից առաջ կարող են առերես անցկացվել Խորհրդի նիստի օրակարգի հարցերով փորձագիտական նիստեր։».
բ) 31-րդ կետում «Խորհրդի նիստերին ուսումնասիրվում են» բառերը փոխարինել «Խորհուրդն ուսումնասիրում է» բառերով.
գ) 38-րդ և 39-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38. Խորհրդի որոշումները ձևակերպվում են մեկ օրինակից (բացառությամբ տեսաժողովի ընթացքում և հեռակա քվեարկության միջոցով ընդունվող որոշումների) ձևաթղթերի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով։
39. Խորհրդի որոշումները ստորագրվում են Խորհրդի անդամների կողմից նիստի ընթացքում։
Խորհրդի որոշումների հավելվածների վերջին էջերը վավերացվում են Խորհրդի նախագահի և Կոլեգիայի նախագահի ստորագրություններով։».
գ) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթաբաժնով՝
«7. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտերի ընդունում
451 . Խորհրդի ակտը կարող է ընդունվել առանց նիստ անցկացնելու (օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկելու համար Խորհրդի անդամների համատեղ ներկայության)՝ հեռակա քվեարկության միջոցով։
452 . Կոլեգիայի նախագահը կազմում է հարցերի ցանկը, որոնց մասով առաջարկվում է հեռակա քվեարկության միջոցով ընդունել Խորհրդի ակտերը (այսուհետ՝ հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկ) այն հարցերից, որոնց վերաբերյալ ակտերի նախագծերը հաստատվել են Կոլեգիայի կողմից, և որոնց կապակցությամբ բացակայում են Կոլեգիայի նիստերին ներկայացվող անդամ պետությունների դիտողությունները։
453 . Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտերն ընդունելու դեպքում դրանք ձևակերպվում են Խորհրդի անդամների թվին համապատասխանող օրինակների թվով։
454 . Հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու օրվանից առաջ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում (նշելով ամսաթիվը) Կոլեգիայի նախագահը հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկն ուղարկում է Խորհրդի նախագահին և Խորհրդի անդամներին՝ կից ներկայացնելով Խորհրդի ակտերի նախագծերի օրինակները և սույն կանոնակարգի 22-րդ կետին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի և նյութերի փաթեթները, ինչպես նաև Կոլեգիայի նիստին ներկայացված այն փաստաթղթերը, որոնք պարունակում են ուսումնասիրվող հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումը։ Խորհրդի ակտերի նախագծերի ուղարկվող բոլոր օրինակների, ներառյալ հավելվածների յուրաքանչյուր էջի դարձերեսը մակագրվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որը պատասխանատու է Հանձնաժողովի գործունեության կազմակերպական ապահովման համար։
455 . Եթե մինչև հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու օրը Հանձնաժողովը Խորհրդի անդամներից առնվազն մեկի կողմից չի ստացել հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ընդգրկված հարցի վերաբերյալ Խորհրդի ակտի ստորագրված օրինակը, այդպիսի ակտը համարվում է չընդունված։
456 . Հեռակա քվեարկության ժամանակ Խորհրդի ակտի ստորագրումը դրանում և (կամ) դրա հավելվածներում կատարված փոփոխություններով (լրացումներով, վերապահումներով, պայմաններով և այլնով) չի թույլատրվում։ Եթե Հանձնաժողովը ստացել է Խորհրդի ակտի առնվազն մեկ ստորագրված օրինակ՝ դրանում և (կամ) դրա հավելվածներում կատարված փոփոխություններով (լրացումներով, վերապահումներով, պայմաններով և այլն), այդպիսի ակտը համարվում է չընդունված:
Հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ընդգրկված հարցի վերաբերյալ Խորհրդի ակտի նախագծի հետ Խորհրդի անդամի անհամաձայնության դեպքում համապատասխան անդամ պետության Հանձնաժողովի հետ փոխգործակցող լիազոր մարմինն առանց ստորագրելու վերադարձնում է Խորհրդի ակտի նախագիծը՝ կից ներկայացնելով դիտողություններ և առաջարկություններ։
457 . Հեռակա քվեարկության միջոցով չընդունված ակտն ընդունելու մասին հարցն ընդգրկվում է Խորհրդի՝ առերես ձևաչափով կամ տեսաժողովի միջոցով անցկացվող նիստի օրակարգում:
458 . Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտի ընդունման ամսաթիվը հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու ամսաթիվն է։
Այդպիսի ակտի ընդունման վայրը Հանձնաժողովի գտնվելու վայրն է։
459 . Հանձնաժողովը հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու օրվանից հետո ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետություններին տեղեկացնում է հեռակա քվեարկության արդյունքների մասին։»։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
