Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2023 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2․ Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք ըստ թիվ 1, 3, 16 և 41 ձևերի թողարկվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունվարի 17-ի

թիվ 5 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող

 

1. 3-րդ կետը «անասունների» բառից հետո լրացնել «, ընտրված «in vivo» բառերով։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 48-րդ և 49-րդ կետեր.

«48. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (Ձև թիվ 48) (կցվում է)։»:

49. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մանր եղջերավոր անասունների սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (Ձև թիվ 49) (կցվում է)։»:

3. Սույն որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում՝

ա) թիվ 1 ձևի 4.1 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիայի՝ երկրներից կամ վարչական տարածքներից, հաշվի առնելով խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիայի կարգավիճակը՝ ՄԱԲ-ի Կանոնների առաջարկություններին համապատասխան՝ կապված տվյալ հիվանդության հետ.».

բ) թիվ 3 ձևում՝

սերտիֆիկատի անվանումը լրացնել «, ընտրված «in vivo» բառերով.

3.1 կետը «անասունների» բառից հետո լրացնել «, ընտրված «in vivo» բառերով.

գ) թիվ 16 ձևի 4.1 կետի տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիայի՝ երկրներից կամ վարչական տարածքներից, հաշվի առնելով խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիայի կարգավիճակը՝ ՄԱԲ-ի Կանոնների առաջարկներին համապատասխան՝, կապված տվյալ հիվանդության հետ.».

դ) թիվ 41 ձևի 4.1 կետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կենդանիների ընկալունակ տեսակների համար`».

քառասունհինգերորդ, հիսուներեքերորդ, հիսունիններորդ և վաթսունմեկերորդ պարբերություններում «տարբեր տեսակի» բառերը փոխարինել «(միայն կենդանիների ընկալունակ տեսակների համար)» բառերով.

4.3 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«՝ բոլոր մսակերները (բացի ջրաքիսներից, ինչպես նաև 3 ամիսը չլրացած մսակերներից)՝ կատաղության դեմ (բացառությամբ այն դեպքերի, երբ կատաղության դեմ պատվաստանյութի միջոցով իմունիտետի պահպանման՝ ավելի քան մեկ տարի կազմող ժամկետը չի լրացել, կամ եթե լաբորատոր եղանակով հաստատվել է, որ կատաղության դեմ իմունիտետի լարվածությունը կազմում է 0,5 ՄՄ/մլ-ից ոչ պակաս):».

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (Ձև թիվ 48) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մանր եղջերավոր անասունների սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (Ձև թիվ 49).

 

«Ձև թիվ 48

 

1. Մատակարարման նկարագիրը

1.7. Սերտիֆիկատ թիվ__________________

1.1. Բեռն առաքողի անվանումը և հասցեն՝

Անասնաբուժական սերտիֆիկատ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների

«in vitro» սաղմերի

1.2. Բեռն ստացողի անվանումը և հասցեն՝

1.3. Սաղմերի քանակը՝

1.8. Ապրանքի ծագման երկիրը՝

1.4. Տեղերի (բեռնարկղերի) քանակը՝

1.9. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.5. Տրանսպորտային միջոցի կապարակնիքի մականշվածքը (տեսակը, համարը)՝

1.10. Արտահանող երկրի սերտիֆիկատ տրամադրած հաստատությունը՝

1.6. Տրանսպորտը՝

(վագոնի, ավտոմեքենայի, բեռնարկղի, ինքնաթիռի չվերթի համարը, նավի անվանումը)

1.11. Տարանցիկ երկիրը (երկրները)՝

1.12. Ապրանքների տեղափոխման անցման կետը մաքսային սահմանով

2. Օոցիտների դոնոր կովերի մասին տեղեկատվություն

Համարը՝ ը/կ

Կենդանու տեսակը

Մականունը

Ծննդյան ամսաթիվը

Ցեղատեսակը

Նույնականացման համարը

Սաղմը վերցնելու ամսաթիվը

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

Ավելի քան 5 կենդանիներից վերցված սաղմեր փոխադրելու դեպքում կազմվում է ցուցակ, որը ստորագրում է արտահանող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժը, և որը սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է կազմում:

3. Տեղեկատվություն առողջական վիճակի մասին

 

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, հավաստում եմ հետևյալը.

 

3.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմերն ստացվել են առողջ տոհմային կենդանիներից։ Արտադրող ցուլերը նախքան գենետիկ նյութը վերցնելը առնվազն 30 օր պահվել են արհեստական սերմնավորման ձեռնարկություններում կամ տնտեսություններում և այդ ժամանակվա ընթացքում չեն օգտագործվել բնական սերմնավորման համար։ Օոցիտների դոնոր կովերը գտնվել են երկրում առնվազն 6 ամիս և նախքան գենետիկ նյութը վերցնելը առնվազն 30 օր պահվել են արհեստական սերմնավորման ձեռնարկություններում կամ տնտեսություններում և այդ ժամանակվա ընթացքում չեն օգտագործվել բնական սերմնավորման համար։ Օոցիտների դոնոր կովերը վերջին 12 ամիսների ընթացքում շփում չեն ունեցել երկիր ներմուծված այլ կենդանիների հետ և նախքան գենետիկ նյութը վերցնելը պատվաստված չեն եղել բրուցելոզի դեմ վերջին 36 ամիսների ընթացքում։

3.2. Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմերն ունեն ծագում հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրներից կամ վարչական տարածքներից՝ բշտային ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա՝ վերջին 24 ամիսների ընթացքում. դաբաղ՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիա՝ տարածքն ունի «աննշան ռիսկի» պաշտոնական կարգավիճակ՝ ՄԱԲ-ի Կանոնների առաջարկություններին համապատասխան.

բլուտանգ և էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդության վիրուս (էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն)՝ վերջին 24 ամիսների ընթացքում։

3.3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող սաղմերն ունեն ծագում հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ արհեստական սերմնավորման ձեռնարկություններից.

բրուցելոզ, տուբերկուլոզ՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

էնզոոտիկ լեյկոզ՝ վերջին 24 ամիսների ընթացքում.

ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Саmруlоbасter fetus veneralis), խլամիդիոզ՝ վերջին 12 ամիսների ընթացքում։

Արհեստական սերմնավորման ձեռնարկություններում կամ տնտեսություններում կովերից գենետիկ նյութը վերցնելու պահին չեն գրանցվել դեպքեր՝

պարատուբերկուլոզի՝ վերջին 36 ամիսների ընթացքում

լեպտոսպիրոզի՝ վերջին 3 ամիսների ընթացքում

խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիարեայի՝ վերջին 6 ամիսների ընթացքում։

3.4. «in vitro» սաղմեր ստանալու համար օգտագործվող սերմնահեղուկը համապատասխանում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 2-րդ գլխի պահանջներին։

3.5. Օոցիտների դոնոր կովերը նախքան գենետիկ նյութը վերցնելը մշակվել են հակաբիոտիկով լեպտոսպիրոզի դեմ՝ լեպտոսպիրների նկատմամբ պատրաստուկի ապացուցված արդյունավետությամբ սխեմաներով, հաշվի առնելով դեղաչափը (պատիկությունը) և դոնորի օրգանիզմից հարուցիչների լրիվ վերացման ժամանակը։

Նշել դեղապատրաստուկի անվանումը և մշակման ամսաթիվը____________________________________

3.6. Օոցիտների դոնոր կովերը թեստավորման են ենթարկվել բացասական արդյունքով լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված) արտահանող երկրի կողմից հաստատված մեթոդներին համապատասխանող ախտորոշման թեստերի օգտագործմամբ՝ հետևյալ հիվանդությունների առնչությամբ (նշել թեստավորման մեթոդը և ամսաթիվը).

տուբերկուլոզ ____________________________

պարատուբերկուլոզ ______________________

էնզոոտիկ լեյկոզ _________________________

տրիխոմոնոզ ___________________________

կամպիլոբակտերիոզ _____________________

խլամիդիոզ ____________________________

խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիարեա (շճաբանական (սերոլոգիական) թեստ կամ արյան նմուշում հարուցչի նույնականացման թեստ՝ առնվազն տարին մեկ անգամ) _________________________

ինֆեկցիոն ռինոտրախեիտ (շճաբանական (սերոլոգիական) թեստ՝ զույգ փորձարկումներ 21 օր միջակայքով՝ առնվազն տարին մեկ անգամ)____________________________________________________

բրուցելոզ (տարին երկու անգամ)_____________________________________________________________

բլուտանգ (շճաբանական (սերոլոգիական) թեստ գենետիկ նյութը վերցնելուց 28-60 օր հետո կամ գենետիկ նյութը վերցնելու օրվա արյան նմուշում հարուցչի նույնականացման թեստ) ______________

էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդության վիրուս (էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն)՝ (շճաբանական (սերոլոգիական) թեստ գենետիկ նյութը վերցնելուց 28-60 օր հետո կամ գենետիկ նյութը վերցնելու օրվա արյան նմուշում հարուցչի նույնականացման թեստ) _____________________________

3.7. Սաղմերն ընտրվել, պահվել և փոխադրվել են ՄԱԲ-ի Կանոնների առաջարկություններին համապատասխան։

 

Վայրը _________________

Ամսաթիվը _______________

Կնիքը

 

Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը ______________________________________
Ա. Ա. Հ. և պաշտոնը ______________________________________

 

Ծանոթագրություններ.

1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:

2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերեն, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերեն:

 

Ձև թիվ 49

 

1. Մատակարարման նկարագիրը

1.7. Սերտիֆիկատ թիվ

1.1. Բեռն առաքողի անվանումը և հասցեն՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մանր եղջերավոր անասունների սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ

1.2. Բեռն ստացողի անվանումը և հասցեն'

1.3. Սաղմերի քանակը՝

1.8. Ապրանքի ծագման երկիրը՝

1.4. Տեղերի (բեռնարկղերի) քանակը՝

1.9. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.5. Տրանսպորտային միջոցի կապարակնիքի մականշվածքը (տեսակը, համարը)՝

1.10. Արտահանող երկրի սերտիֆիկատը տրամադրած հաստատությունը՝

1.6. Տրանսպորտը՝

(վագոնի, ավտոմեքենայի, բեռնարկղի, ինքնաթիռի չվերթի համարը, նավի անվանումը)

1.11. Տարանցիկ երկիրը (երկրները)՝

1.12. Ապրանքների տեղափոխման անցման կետը մաքսային սահմանով.

2. Տեղեկատվություն սաղմերի դոնոր կենդանիների մասին

Համարը՝ ը/կ

Կենդանիների տեսակը

Մականունը կամ նույնականացման համարը

Ծննդյան ամսաթիվը

Ցեղատեսակը

Սաղմը վերցնելու ամսաթիվը

Սաղմերի քանակը

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

Ավելի քան 5 կենդանիներից վերցված սաղմեր փոխադրելու դեպքում կազմվում է ցուցակ, որը ստորագրում է արտահանող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժը, և որը սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է կազմում:

3. Տեղեկատվություն առողջական վիճակի մասին

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, հավաստում եմ հետևյալը.

3.1 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մանր եղջերավոր անասունների սաղմերն ստացվել են առողջ տոհմային կենդանիներից։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) նախքան գենետիկ նյութը վերցնելն առնվազն 30 օր պահվել են արհեստական սերմնավորման տնտեսություններում և (կամ) ձեռնարկություններում, այդ ժամանակվա ընթացքում չեն օգտագործվել բնական սերմնավորման համար և նախքան գենետիկ նյութը վերցնելն առնվազն 6 ամիս գտնվել են երկրում։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) վերջին 12 ամիսների ընթացքում շփում չեն ունեցել երկիր ներմուծված այլ կենդանիների հետ։

3.2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող սաղմերն ունեն ծագում հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրներից կամ վարչական տարածքներից.

դաբաղ՝ վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ գոտիավորմանը համապատասխան.

բլուտանգ՝ նախքան գենետիկ նյութը վերցնելը վերջին 24 ամիսների ընթացքում.

այծերի ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա ՝ վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում.

մանր որոճողների ժանտախտ, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտ, Ռիֆտ հովտի տենդ՝ վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ գոտիավորմանը համապատասխան.

ոչխարների և այծերի ծաղիկ՝ վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ գոտիավորմանը համապատասխան, կամ 6 ամսվա ընթացքում՝ վերջին ծաղկով հիվանդ ոչխարների և այծերի սպանդից հետո երկրում հարկադիր սպանդ կիրառելու դեպքում.

ոչխարների սկրեպի ՝ ՄԱԲ-ի Կանոնների առաջարկություններին համապատասխան.

ադենոմատոզ, սահմանային հիվանդություն՝ վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ գոտիավորմանը համապատասխան ։

3.3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող սաղմերն ունեն ծագում հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից.

ոչխարների էպիդիդիմիտ (Brucella ovis), Քյու-տենդ՝ վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ինֆեկցիոն ագալակտիա՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

պարատուբերկուլոզ՝ վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

տուբերկուլոզ՝ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում, ինչը հաստատվում է ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով.

լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

սիբիրախտ՝ 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում։

բրուցելոզ։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) ունեն ծագում բրուցելոզի առումով ապահով մանր եղջերավոր անասունների հոտերից՝ վերջին 12 ամիսների ընթացքում հոտում Brucella վարակի գրանցված դեպքերի բացակայության դեպքում։ Կենդանիները 6 ամիսը մեկ անգամ ենթարկվել են Brucella վարակի ախտորոշման հետազոտության, որի արդյունքները բացասական են եղել.

այծերի Վիսնա-մեդի, արտրիտ-էնցեֆալիտ։ Սաղմի դոնոր ոչխարները (այծերը) ծագում են այն տնտեսություններից, որտեղ հիվանդության (կլինիկական և շճաբանական (սերոլոգիական)) գրանցված դեպքերը բացակայում են վերջին 36 ամիսների ընթացքում, իսկ այդ հիվանդությունների առումով անապահով հոտերից ծագում ունեցող ոչխարներն ու այծերը նշված ժամանակահատվածում հոտերում չեն պահվում.

էնզոոտիկ վիժում (ոչխարների խլամիդիոզ Chlamydophila abortus)։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) նախքան գենետիկ նյութը վերցնելը 2 տարվա ընթացքում պահվում են այն տնտեսություններում, որոնցում բացակայում են ոչխարների էնզոոտիկ վիժման գրանցված դեպքերը, ինչը հաստատվում է ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով։

3.4 Սաղմերի դոնոր ոչխարների (այծերի) սերմնավորման համար օգտագործվող սերմնահեղուկը համապատասխանում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 6-րդ գլխի պահանջներին։

3.5 Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) առնվազն տարին մեկ անգամ ենթարկվել են թեստավորման բացասական արդյունքով՝ լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված)՝ արտահանող երկրի կողմից հաստատված մեթոդներին համապատասխանող ախտորոշման թեստերի օգտագործմամբ, հետևյալ հիվանդությունների առնչությամբ (նշել թեստավորման ամսաթիվն ու մեթոդը).

բլուտանգ _____________________________________________

տուբերկուլոզ __________________________________________

պարատուբերկուլոզ ____________________________________

բրուցելոզ _____________________________________________

խլամիդիոզ ___________________________________________

Մեդի-վիսնա __________________________________________

այծերի արտրիտ-էնցեֆալիտ _________________________________

ինֆեկցիոն ագալակտիա ____________________________________

լեպտոսպիրոզ _____________________________________________

սահմանային հիվանդություն ________________________________

լիստերիոզ ____________________________________

3.6 Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) դրանցից սաղմերը ստանալուց հետո առնվազն 30 օր գտնվել են անասնաբույժի հսկողության տակ։

3.7. Սաղմերն ընտրվել, պահվել և փոխադրվել են ՄԱԲ-ի Կանոնների առաջարկություններին համապատասխան։

 

Վայրը _________________

Ամսաթիվը _______________

Կնիքը

 

Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը ______________________________________
Ա. Ա. Հ. և պաշտոնը ______________________________________

 

Ծանոթագրություններ.

1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:

2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերեն, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերեն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան