ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1365-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանի առաջին պարբերությունից հանել «և 12-րդ մասի 2-րդ կետի» բառերը:
2. Որոշման 4-րդ կետը «պարբերության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 32-րդ կետի 5-րդ ենթակետի» բառերով:
3. Որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 11-րդ և 12-րդ տողերում «ամֆիթատրոնային լսարանների կառուցման աշխատանքներ (հանդիսատեսի համար երկհարկանի հարթակի (ամֆիթատրոն) կառուցում, ապամոնտաժում (ներառյալ բեռնափոխադրումը Հայաստան)» բառերը փոխարինել «այլ սարքավորումների վարձակալություն (հանդիսատեսի համար երկհարկանի հարթակի (ամֆիթատրոն) մոնտաժում, սպասարկում, ապամոնտաժում» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին տողում «բեմերի կառուցման աշխատանքներ (ուժեղացված հիմնական բեմ» բառերը փոխարինել «այլ սարքավորումների վարձակալություն» բառերով.
3) 5-րդ կետի 14-րդ տողում «բեմերի կառուցման աշխատանքներ (ետնաբեմի կառուցում (արագ զգեստափոխման հանդերձասենյակի կառուցում՝ 8 մ х 10 մ, ներառյալ կահավորում անհրաժեշտ կենցաղային պարագաներով)՝ 2 հատ» բառերը փոխարինել «այլ սարքավորումների վարձակալություն (արագ զգեստափոխման հանդերձասենյակի մոնտաժում՝ 8 մ х 10 մ, ներառյալ կահավորում անհրաժեշտ կենցաղային պարագաներով)՝ 8 հատ» բառերով.
4) 6-րդ կետի 3-րդ տողում «610 ք/մ» բառերը փոխարինել «61 ք/մ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|