Գլխավոր տեղեկություն
Համար
N 3388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3388-Ա

«03» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՔԱՆԱՔԵՌ 14-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.22/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻԱՄ ՀԱՅԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարիամ Հայկի Խաչատրյանի (ծնված 29.04.1998թ.) դիմումները (11.05.2022թ. հ.Դ-17848-22, 13.10.2022թ. հ.Դ-89828-22, 07.11.2023թ. հ.Դ-137742-23, 17.01.2024թ. հ.Դ-6858-24)։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 278.71քմ:

 Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.11.2022թ. հ.ԱՏ-29112022-01-0593, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.01.2023թ. հ.656 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2024թ. հ.20-Ել-Դ-17848-22 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

 1. Վերականգնել ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարիամ Հայկի Խաչատրյանի սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 278.71քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 278.71քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

 2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

 3. Քանաքեռ 14-րդ փողոց հ.20 հասցեի բնակելի տանը տրամադրել «Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/1» հասցեն:

 4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/1 հասցեում գտնվող 278.71քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան