Գլխավոր տեղեկություն
Համար
N 1135-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1135-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան, Աջափնյակ, Ալիխանյան եղբայրների փողոց թիվ 2 հասցեում գտնվող՝ 56,750,792 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 516,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով արհեստանոցը (կադաստրային ծածկագիր՝ 01-001-0207-0004-012), 8,338,600 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 102,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 01-001-0207-0004-013) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող՝ 213,278,572 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,55701 հա հողամասը (Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կազմում է 678418/780612, տարածքում առկա է թվով 2 ինքնակամ շինություն, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին՝ ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի կառուցման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան