Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետը «գործերի,» բառից հետո լրացնել «՝ ներառյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների,» բառերով, իսկ «հիմունքներով» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների կողմից» բառերով,

բ. 5-րդ կետի 6-րդ ենթակետը «սեռի» բառից հետո լրացնել «և օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված» բառերով,

գ. 7-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը «կամավոր» բառից առաջ լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ» բառերով,

դ. 8-րդ կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ» բառերով, իսկ «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած» բառերով,

ե. 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետ՝

«19.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված համապատասխան ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու համար օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 13 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ՝ վճարումը հաստատող փաստաթուղթ): Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին պարտավոր է սույն կետի համաձայն ստացած ծանուցագրում նշված օրը ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»,

զ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝

ա. 3-րդ կետը «ժամկետի ընթացքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիները՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դիմում ներկայացնելու դեպքում» բառերով,

բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ՝

«14.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նույն մասում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 10 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ՝ վճարումը հաստատող փաստաթուղթ): Քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան