ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4341-Ա |
«08» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.27/18, Հ.27/19 ԵՎ Հ.29/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համլետ Վաչենանցի լ/ա Ռոբերտ Բալյանի դիմումը՝ Ֆուչիկի փողոցի հ.27/18, հ.27/19 և հ.29/4 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Համլետ Վաչենանցին պատկանող հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03032022-01-0310, հ.25022022-01-0331 և հ.25022022-01-0330 վկայականներ) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/26399-24 և Դ-121523-24 եզրակացությունները.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Ֆուչիկի փողոցի հ.27/18, հ.27/19 և հ.29/4 հասցեներում գտնվող, Համլետ Վաչենանցին սեփականության իրավունքով պատկանող 0.3456հա /ընդհանուր բաժնային սեփականություն/, 0.1308հա, 0.1717հա /հ.03032022-01-0310 վկայական/, 0.00845հա /հ.25022022-01-0331 վկայական/, 0.3456հա /ընդհանուր բաժնային սեփականություն/ և 0.01702հա /հ.25022022-01-0330 վկայական/ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|