ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 763-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը՝
Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Է. Հունանյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ |
Ռ. Սահակյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ-պետական սահմանի պահպանության կազմակերպման բաժնի պետ |
Ա. Բաղդադյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
Ս. Պետրոսյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ |
Լ. Դրմեյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար |
Ա. Սուջյան | - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական |
Ք. Գրիգորյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Հ. Դարբինյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչի պաշտոնակատար |
Տ. Սարգսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ |
Մ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ |
Գ. Մանուկյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ |
Վ. Մուրադյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի պետ |
Բ. Նազարյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի պետ |
Ա. Սողոմոնյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |