ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 780-Ա
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`
1. Հաստատել «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 780-Ա որոշման |
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի 7-րդ հոդված, 3-րդ կետ |
2. |
«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի 7-րդ հոդված, 3-րդ կետ |
3. |
«Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի 7-րդ հոդված, 3-րդ կետ |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի 6-րդ հոդված, 2-րդ կետ |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-182-Ն օրենքի 6-րդ հոդված, 2-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |