ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 07.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«02» մարտի 2023 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ | |
ա. Թովմասյան | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
քննարկելով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ վերացվել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 13-րդ, 16-19-րդ էջերի որոշ հատվածներում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերի փոխարեն տպագրվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով հնարավոր և անհրաժեշտ է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՎԴ/0511/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման 13-րդ, 16-19-րդ էջերում տպագրված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերը փոխարինել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ ա. Թովմասյան Ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: