ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 806-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 5-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը» բառով․
2) 6-րդ կետի 1-ին ենթակետը «բնութագիրը» բառից հետո լրացնել «, իսկ անշարժ գույքի դեպքում՝ նաև դրա նույնականացման տվյալները (վկայականի համար և գույքի հասցե կամ կադաստրային ծածկագիր)» բառերով.
3) 7-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով, իսկ «արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը՝ «ներքին գործերի նախարարությանը» բառերով.
4) 11-րդ կետում «արտակարգ իրավիճակների,» բառերը փոխարինել «ներքին գործերի,» բառերով, իսկ «գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի,» բառերը՝ «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: