ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 176-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.12.2022 ԹՎԱԿԱՆԻ N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով Պետության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ապարան համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների կատարման համար հատկացված 93.589,496 հզ. դրամ ֆինանսավորումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 93.589,496 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.
բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 93.589,496 հզ. դրամով:
2. «Ապարան համայնքի 2023 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
Ավագանի՝ |
(Կողմ-12), |
(Դեմ-0), | (Ձեռնպահ-0) |
Եղիազարյան Կարեն Կարապետյան Արկադի Սեդրակյան Հայկ Ենոքյան Դավիթ Մակարյան Վահան Մխիթարյան Վարդան Խալաթյան Արթուր Մանուկյան Աղաբեկ Ավդալյան Արարատ Երեմյան Աղվան Սահակյան Հովհաննես Գեղամյան Խաչիկ |
Համայնքի ղեկավար` |
Կ. Մ. Եղիազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական: