Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 806-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԻԴՐՈՊՈՆԻԿ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 49,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հիդրոպոնիկ ջերմատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ


Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


12.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 806-Ա որոշման

 

«ՀԻԴՐՈՊՈՆԻԿ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքների հանրակրթական դպրոցներին կից հիդրոպոնիկ ջերմատների կառուցում, ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգերի, ջրային պաշարների ամբարման համակարգերի և արևային էներգիայի համակարգի տեղադրում ջերմատան գործարկման համար, ինչպես նաև սերմերի և գործիքների տրամադրում, ուսուցառում, որի նպատակն է նպաստել կանաչ, կայուն գյուղատնտեսության զարգացմանը Տավուշի մարզում և պատասխանատու բնապահպանական մոտեցման ձևավորմանը

դպրոցահասակ երեխաների շրջանում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Փախստականների հարցերով էստոնական խորհուրդ ոչ առևտրային կազմակերպություն (գրանցման հասցեն՝ Էստոնիայի Հանրապետություն Տարտու մաակոնդ, Տարտու լինն, Տարտու լինն, Ռյույուտլի փողոց. 4, 51007)

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 08265234 (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 20 փողոց, բնակարան 4)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ Իջևան և Նոյեմբերյան համայնքներ, բնագավառը՝ գյուղատնտեսություն

6.

Ծրագրի բյուջեն

49,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ Իջևան և Նոյեմբերյան համայնքների երեք հանրակրթական դպրոցների 400-ից ավելի աշակերտներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքների հանրակրթական դպրոցներին կից երեք հիդրոպոնիկ ջերմատների կառուցում (յուրաքանչյուրը 250 քմ), ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգերի, ջրային պաշարների ամբարման համակարգերի և արևային պանելների տեղադրում ջերմատան գործարկման համար, ինչպես նաև սերմերի և գործիքների ձեռքբերում՝ 40,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիս 31-ը.

2) ուսուցառում` «Կանաչ գյուղատնտեսություն» թեմայով դասընթացների անցկացում՝ ջրային և էներգիայի պաշարների խնայողության և օրգանական թափոնների կիրառման վերաբերյալ՝ 6,300,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը.

3) կազմակերպական ծախսեր (գործուղումներ, գրասենյակի տարածքի վարձակալություն)՝ 3,300,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) 3 հատ (յուրաքանչյուրը 250 քմ) հիդրոպոնիկ ջերմատուն կոմպոստավորման համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,200,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի.

2) 3 հատ ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

3) 3 հատ ջրային պաշարների ամբարման համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

4) 3 հատ արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,200,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

5) գործիքների և սերմերի ձեռքբերում՝ 10,900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Կանաչ գյուղատնտեսություն» թեմայով դասընթացի

անցկացման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ.

7) կազմակերպական ծախսեր (գործուղումներ, գրասենյակի տարածքի

վարձակալություն)՝ 3,300,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ գործուղումներ, վարձակալություն՝ 3,300,000 դրամ գրասենյակի տարածքի

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Իջևան և Նոյեմբերյան համայնքների դպրոցների գործադիր մարմնի ղեկավարների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

12.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան