ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3012-Ա |
«06» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ՀԱՄԱԽՈՀ» ՍՊԸ-ի միջև 19 մայիսի 2023թ. կնքվել է ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/142 ծածկագրով Կենտրոն վարչական շրջանի տարածքում եզրաքարերի վերանորոգման աշխատանքների գնման պայմանագիր, որի 1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրային պարտավորությունը համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվի և N 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրականացման արդյունքում պարզվել է, որ կատարողի կողմից չեն պահպանվել պայմանագրով ստանձնած պարտավորությունները (աշխատանքները ծավալաթերթ-նախահաշվի համաձայն չեն իրականացվել ամբողջությամբ և ավարտին չեն հասցվել):
Պայմանագրի 3.1.4 կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե`
բ/ կապալառուն խախտել է պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը (ներառյալ օրացուցային գրաֆիկը),
գ/ Կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին:
Երևանի քաղաքապետարանը ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքով, ինչպես նաև ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/142 համարով պայմանագրի 3.1.4-րդ կետի պահանջներով` միակողմանի /մասնակի/ լուծել է կնքված պայմանագիրը: Պայմանագրի լուծման վերաբերյալ հայտարարությունը սույն թվականի հուլիսի 25-ին հրապարակվել է տեղեկագրում և հուլիսի 26-ի դրությամբ համարվում է լուծված:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ՀԱՄԱԽՈՀ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|