Գլխավոր տեղեկություն
Номер
N 1305-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.04.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
10.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
10.04.2025
Дата вступления в силу
15.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1305-Ա

«10» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԹԻՎ 118-23 ԵՎ ԹԻՎ 118-23Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Աստղիկ Բադալյանի լ/ա Օգսեն Դավիթյանի դիմումը` Հաղթանակ թիվ 118-23 /վարելահող/ և թիվ 118-23ա /մելիորատիվ հող/ հասցեների հողամասերի սահմանների ճշտման և հատակագծերի հաստատման մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի պետական Ա014046 ակտը` տրված 25.11.1994թ., Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2013թ. ԵՄԴ/1089/02/12 վճիռը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 15.12.2023թ. հ.9020 և սեփականության իրավունքի 15.12.2023թ. հ.9019 վկայագրերը, Կադաստրի կոմիտեի 21.02.2025թ. հ.ԱՏ-21022025-01-1303 տեղեկանքը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թիվ 118-23 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 3199.4քմ՝ ակտում ամրագրված 3200.0քմ մակերեսի փոխարեն, իսկ Հաղթանակ թիվ 118-23ա հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ և ակտով կազմում է 2400.0քմ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 12-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմված հատակագիծ-սխեման ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/11370-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ թիվ 118-23 հասցեի /վարելահող/ և Հաղթանակ թիվ 118-23ա հասցեի /մելիորատիվ հող/ հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 3199.4քմ և 2400.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան