ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 683-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 10-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
2) հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունը «թեկնածուներ,» բառից հետո լրացնել «սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն» բառերով, «առաջ՝» բառից հետո լրացնել «վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պահեստազորայինների» բառերով, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «(N 1.1 ձև)» բառերով.
3) հավելվածի 14-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունը «հիման վրա» բառերից հետո լրացնել «(N 1.1 ձև)» բառերով, իսկ «դեպքերում» բառից հետո լրացնել «N 1 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա» բառերով,
բ. երկրորդ նախադասությունից «կամ ծառայողական» բառերը հանել.
4) հավելվածի 30-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով պահեստազորայինին սույն կետով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 3.1 ձև), որի հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինը սահմանված կարգով անցնում է բուժհետազոտում և դրա արդյունքներով անցկացվող միջոցառմանը ներգրավվելու ենթակա ճանաչվելու դեպքում N 3 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է միջոցառման անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:».
5) հավելվածի 40-րդ կետի երկրորդ նախադասությունից «և ծառայողական» բառերը հանել.
6) հավելվածը NN 1 և 3 ձևերից հետո համապատասխանաբար լրացնել NN 1.1 և 3.1 ձևերով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 683-Ն որոշման |
«Ձև N 1.1
Քաղաքացի
_____________________________________________________________________________
Բնակության վայրը _________________________________________________________________
_____________________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի
________ ____-ից մինչև 20 թվականի ________ ____-ը անցկացվող վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
___________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ
հասցեով՝ _______________________________________________________՝
վարժական հավաքին ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________
(զինկոմիսարիատ) |
(ստորագրությունը, |
_____________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
_____________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
____ _____________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20 թ.
Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 683-Ն որոշման |
«Ձև N 3.1
Քաղաքացի __________________________________________________________________
Բնակության վայրը ___________________________________________________________
_____________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի ________ ____-ից մինչև 20 թվականի ________ ____-ը կազմակերպվող
______________________________________________________________________________
(միջոցառման անվանումը)
կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
____________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ
հասցեով՝ _______________________________________________________՝
(միջոցառման անվանումը)
ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________
(զինկոմիսարիատ) |
(ստորագրությունը, |
_____________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
_____________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
____ _____________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20 թ.
Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2024 թվական: