ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5603/02/19 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 16.12.2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«10» փետրվարի 2023 թ. | ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ «ՄԱՐՏԻ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի և Արտաշ Մկրտիչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի վճռաբեկ բողոքի արդյունքում կայացված` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Հովնանյան) 23.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. «ՄԱՐՏԻ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ից և Արտաշ Մկրտիչյանից բռնագանձվել է ընդհանուր 346.820 ՀՀ դրամ, որից` 291.000 ՀՀ դրամը` որպես հատուցված վնասի գումար, 50.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 5.820 ՀՀ դրամը` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև «ՄԱՐՏԻ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի և Արտաշ Մկրտիչյանի կողմից գումարն ամբողջությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով բռնագանձվել է 291.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսները` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Հայցապահանջը՝ պահանջի մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.09.2020 թվականի որոշմամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.04.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 14.09.2020 թվականի որոշման դեմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ՝ նույն որոշման 19-րդ էջի` եզրափակիչ մասի 1-ին պարբերությունում «ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան» բառերի փոխարեն տպագրվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», որն անհրաժեշտ է ուղղել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ և 407-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԼԴ/5603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղել հետևյալ կերպ.
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշման 19-րդ էջի 1-ին պարբերության «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել հետևյալ բառերով. «ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան»:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Գ. Հակոբյան | |
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: