ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 75 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքն ու ձևաչափը։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 31 կետի առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ FIFA Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության և FIFA Կոնֆեդերացիաների 2017 թվականի գավաթի, UEFA Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության, UEFA Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր լրացնելու կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման» բառերով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Մաքսային փաստաթղթերի կառուցվածքների և ձևաչափերի առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 89 որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 3 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
