ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 264-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00218098) «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի մարտի 21-ին կնքված՝ թիվ 21032024/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,112,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 264-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Վանաձորի «Տարոն-4» թաղամասում 2022 թվականին բարեգործական ծրագրի շրջանակներում կառուցված երկու բնակելի տների շահառու ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մարո Մարգարյան 12 տուն, ՀՎՀՀ` 00141643) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բն. 2, ՀՎՀՀ` 00218098) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Լոռու մարզ, Վանաձոր համայնք, «Տարոն-4» թաղամաս, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,600,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արմեն Վարդանյանի (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Սեբաստիայի 13) և Լիաննա Վարդումյանի (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Սեբաստիայի 13/1) ընտանիքները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի տեղադրում՝ 2,112,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում. 2) մեկ հատ էլեկտրական կաթսայի ձեռքբերում՝ 488,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,112,000 դրամ. 2) մեկ հատ էլեկտրական կաթսայի ձեռքբերում՝ 488,000 դրամ (ավելացված արժեքի հարկից ազատում չի ակնկալվում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |