ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1974-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածի՝
1) Նպատակ 1-ի 3-րդ գործողության «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2023 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 3-րդ եռամսյակ» բառերով.
2) Նպատակ 1-ի 4-րդ գործողության «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2024 թվականի 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 4-րդ եռամսյակուղղ.» բառերով.
3) Նպատակ 1-ի 15-րդ գործողության «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2023 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 3-րդ եռամսյակ» բառերով.
4) Նպատակ 1-ի 17-րդ գործողության՝
ա. «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2023 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 4-րդ եռամսյակ» բառերով,
բ. «Պատասխանատու մարմին» սյունակը «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերից հետո լրացնել ««ԷԿԵՆԳ» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերով.
5) Նպատակի 1-ի 19-րդ գործողության «Թիրախային ցուցանիշ (արդյունք)» սյունակի 19.2-րդ կետում «e-request հարթակի» բառերը փոխարինել «e-gov հարթակի հենքի» բառերով.
6) Նպատակ 6-ի 4-րդ գործողության «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2024 թվականի 1-ին կիսամյակ» բառերը փոխարինել «2025 թվականի 1-ին կիսամյակ» բառերով.
7) Նպատակ 8-ի 2-րդ գործողության «Թիրախն ըստ փուլերի» սյունակի «2024 թվականի 2-րդ կիսամյակ» բառերը փոխարինել «2025 թվականի 1-ին կիսամյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |