ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» մայիսի 2021 թվականի N 116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանել 23:00-ից մինչև 7:00-ն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջարդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (23) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Ա. Ադամյան |
||
Տ. Հովհաննիսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Գ. Սարգսյան |
||
Կ. Միքայելյան |
||
Գ. Գրիգորյան |
||
Ա. Տոնոյան |
||
Ս. Աստոյան |
||
Ռ. Սարգսյան |
||
Ա. Մխիթարյան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Գ. Մաթևոսյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «14» մայիսի 2021 թվական |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: