ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 782-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,005,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ մանկություն և ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 782-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական աջակցություն Երևանի, Գյումրու, Արարատի միայնակ, հաշմանդամ ծերերին, ծնողազուրկ, բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին: Բարեգործական օգնության տրամադրում տեղահանված, միայնակ և հաշմանդամ ծերերի ու բազմազավակ ընտանիքների խնամքով զբաղվող պետական կառույցներին և ոչ առևտրային կազմակերպություններին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերություն» (ARDA GLOBAL) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Կալիֆոռնիա, 1536 E Վաշինգտոն պողոտա, Փասադենա CA 91104) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի փողոց 9, ՀՎՀՀ՝ 00057312) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևան, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզեր: Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,005,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Երևանի, Գյումրու, Արարատի ընտանիքներ, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզի 1) Ապարանի քաղաքային համայնք, 2) Ապարանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, թիվ 2 միջնակարգ դպրոց, 3) «Սահակ-Մեսրոպ» բարեգործական հասարակական կազմակերպություն: ՀՀ Լոռու մարզի 1) Վանաձոր խոշորացված համայնք, 2) Վանաձորի թիվ 5 և թիվ 30 մանկապարտեզներ: ՀՀ Շիրակի մարզի 1) Գյումրու քաղաքային համայնք, 2) Շիրակի մարզի ավետարանական-մկրտական եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի, Գուգարաց և Տավուշի թեմեր և ոչ առևտրային կազմակերպությունների շահառուներ, որոնց անվանական ցուցակը յուրաքանչյուր բեռնարկղի բաշխման ցանկի հետ կներկայացվի լիազորված մարմնի հաստատմանը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի դկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը Ծրագիրը շարունակական է՝ իրականացվում է 2002 թվականից: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Երևանի 112 և Գյումրու 108 ընտանիքներին ամենամսյա դրամական օգնության և ամենամյա ջեռուցման ծախսերի տրամադրում - 65,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 2) Բարեգործական օգնության (հագուստ, կոշիկ, սնունդ, բժշկական, հիգիենիկ պարագաներ) տրամադրում - 925,100,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 3) Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բարեգործական օգնության ձեռքբերում կամ ներմուծում (հագուստ, սնունդ, կոշիկ, կահույք, հիգիենիկ և բժշկական պարագաներ) - 925,100,000 դրամ. 2) պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոններ, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններ, Երևանի և Գյումրու քաղաքապետարաններ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |