ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1365-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 19.10.23 N 1775-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1775-Ն)
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուի ստեղծման, դրա կազմավորման և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուում պարտադիր ներառման ենթակա նմուշօրինակ փաստաթղթերի և դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուի փաստաթղթերի նմուշօրինակների վերաբերյալ տեղեկատվական քարտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 19.10.23 N 1775-Ն)
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական մարմինները նույն հավելվածում նշված՝ իրենց կողմից տրամադրվող փաստաթղթերի նմուշօրինակները (3 օրինակից) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սույն որոշման N 3 հավելվածի տեղեկատվական քարտի հետ միասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1365-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ստեղծման, դրա ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
(վերնագիրը լրաց 19.10.23 N 1775-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուի (այսուհետ՝ հավաքածու) ստեղծման, դրա կազմավորման և վարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 19.10.23 N 1775-Ն)
2. Հավաքածուի ձևավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Հավաքածուն կազմավորվում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերը կեղծելու միջոցով կատարված իրավախախտումները կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու, դրանց անհրաժեշտ պաշտպանվածության աստիճանը որոշելու, կեղծման եղանակներն ու հնարավոր աղբյուրները պարզելու համար:
4. Սույն կարգի նպատակներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների՝ միասնական մեկ հավաքածուի մեջ հավաքագրումն ու տեղեկատուների կազմումը.
2) փորձաքննության ուղարկված փաստաթղթերի հետ համեմատական հետազոտություն կատարելիս՝ փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների իրականացմանն օժանդակելը.
3) վարույթ իրականացնող մարմիններին և փորձագիտական հիմնարկներին հանցագործությունների, այլ իրավախախտումների դեմ պայքարում միասնական հավաքածուի հնարավորությունների օգտագործման հարցում մեթոդական, խորհրդատվական ու գործնական օգնության ցուցաբերումը.
4) փաստաթղթերում առավել հաճախ հանդիպող կեղծիքների վերհանումը, փորձի ուսումնասիրումն ու փաստաթղթերի պաշտպանվածության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
5) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի պաշտպանվածության՝ չափորոշիչներին համապատասխանության պարզումը.
6) օտարերկրյա պետություններում իրականացվող համանման հավաքածուների կազմավորման և գործունեության դրական փորձի ուսումնասիրումն ու ընդհանրացումը, համագործակցությունն այդ մարմինների հետ:
5. Հավաքածուն կազմավորվում և վարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում (այսուհետ՝ ոստիկանություն):
(5-րդ կետը փոփ. 19.10.23 N 1775-Ն)
6. Հավաքածուն ներառում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի, օտարերկրյա պետությունների մուտքի վիզաների նմուշօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկատվական քարտում պարունակվող տեղեկատվությունը:
7. Անհրաժեշտության դեպքում ոստիկանության գրավոր պահանջով միասնական հավաքածուն կարող է համալրվել նաև հավաքածուում պարտադիր ներառման ենթակա նմուշօրինակ փաստաթղթերի ցանկով չնախատեսված այլ փաստաթղթերի նմուշօրինակներով:
8. Փաստաթղթերի նմուշօրինակները ոստիկանությանը տրամադրվում են սույն որոշման N 3 հավելվածի տեղեկատվական քարտի հետ միասին:
9. Սույն որոշման N 2 հավելվածի ցանկում ներկայացված պետական մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում տրամադրվող` հավաքածուում պարտադիր ներառման ենթակա փաստաթղթերի, ինչպես նաև դրանցում պատրաստման, պաշտպանվածության, կառուցվածքի ցանկացած փոփոխության դեպքում՝ նոր նմուշօրինակները և դրանց վերաբերող տեղեկությունները փաստաթղթի շրջանառությունն սկսելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են ոստիկանություն՝ հավաքածուի մեջ ներառելու համար:
10. Ոստիկանության կողմից հավաքածուի մեջ ըստ անհրաժեշտության կարող են ներառվել նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով հետազոտման համար ձեռք բերված փաստաթղթերի նմուշները:
11. Փորձագիտական հիմնարկներն անհրաժեշտության դեպքում կարող են գրավոր դիմել ոստիկանություն՝ քրեագիտական հետազոտություն իրականացնելու նպատակով հավաքածուի մեջ ներառված փաստաթղթի նմուշօրինակն ստանալու համար: Ոստիկանության կողմից տրամադրված փաստաթղթի նմուշօրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ամբողջականությունը պահպանված վիճակում ենթակա է վերադարձման ոստիկանություն:
12. Հավաքածուի մեջ ներառված փաստաթղթերի նմուշօրինակներն օգտագործելու ընթացքում վնասվելու, հետագա քրեագիտական հետազոտության համար ոչ պիտանի լինելու կամ դրանց կորստյան դեպքերում նոր նմուշօրինակ ձեռք բերելու խնդրանքով ոստիկանությունը գրավոր դիմում է փաստաթղթի նմուշօրինակը տրամադրած համապատասխան մարմնին, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթի նմուշօրինակն ուղարկում է ոստիկանություն: Այն դեպքում, երբ պետական մարմինը չի կարող տրամադրել փաստաթղթի նմուշօրինակը՝ պայմանավորված այն շրջանառությունից հանված լինելու կամ պետական մարմնում դրա օրինակը որևէ այլ պատճառով պահպանված չլինելու հանգամանքով, ապա վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:
13. Քրեագիտական հետազոտության ընթացքում փաստաթղթի նմուշօրինակի պատրաստման, պաշտպանվածության կամ կառուցվածքի ցանկացած փոփոխության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում փորձագետը միջոցներ է ձեռնարկում առկա նմուշօրինակի՝ սահմանված ձևին համապատասխանությունն ստուգելու և անհրաժեշտության դեպքում այն տրամադրած մարմնից նոր նմուշօրինակ ձեռք բերելու համար:
14. Փաստաթղթերի նմուշօրինակները, դրանց վերաբերյալ տեղեկատվական քարտերը գրանցվում, հաշվառվում և պահվում են հավաքածուում:
15. Ոստիկանությունն ապահովում է ներկայացված փաստաթղթերի նմուշօրինակների և համապատասխան քարտում պահվող տեղեկությունների պահպանությունը:
16. Փաստաթղթերի նմուշօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հավաքածուում պահպանվում են անժամկետ:
(հավելվածը լրաց., փոփ. 19.10.23 N 1775-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1365-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) վարորդական իրավունքի վկայական.
2) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր (ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր)։
(1-ին կետը խմբ. 19.10.23 N 1775-Ն)
1.1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ.
2) կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.
3) քաղաքացիություն չունեցող անձին տրվող՝ անձը (ինքնությունը) հավաստող փաստաթղթեր.
4) անձի կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթեր.
5) ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հավաստող փաստաթղթեր։
(1.1-ին կետը լրաց. 19.10.23 N 1775-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) ծննդյան վկայական.
2) ամուսնության վկայական.
3) ամուսնալուծության վկայական.
4) հայրության որոշման վկայական.
5) որդեգրման վկայական.
6) մահվան վկայական.
7) անվան, հայրանվան, ազգանվան փոփոխման վկայական.
8) ապոստիլ։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական.
2) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր.
3) օտարերկրյա պետություններ մուտքի արտոնագրեր։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու զինվորական գրքույկ:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու միջնակարգ կրթության ատեստատ.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսումնական հաստատության դիպլոմ, դիպլոմի ներդիր.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու 9-ամյա կրթության վկայական։
(5-րդ կետը փոփ. 19.10.23 N 1775-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրման թույլտվություն։
(6-րդ կետը փոփ. 19.10.23 N 1775-Ն)
7. Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական։
(7-րդ կետը փոփ. 19.10.23 N 1775-Ն)
8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող այլ փաստաթղթերի նմուշօրինակներ (ըստ ներկայացնողի նպատակահարմարության):
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 19.10.23 N 1775-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1365-Ն որոշման |
Ձև
տ ե ղ ե կ ա տ վ ա կ ա ն ք ա ր տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ Հավաքածուի փաստաթղթերի նմուշօրինակների վերաբերյալ
1. Պետական մարմնի (կամ իրավաբանական, կամ ֆիզիկական անձի) անվանումը _________________
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________
1) երբ է ներկայացվել փաստաթուղթը______________________________ ____ ___________ 20 թ.
2) ում կողմից և երբ է պատվիրվել փաստաթուղթը ________________________________________
_____________________________________________________________________________
___________________________________________________________ ___ ____________ 20 թ.
3) որտեղ և երբ է պատրաստվել փաստաթուղթը ___________________________________________
____________________________________________________________________
___________________________________________________________ ___ ____________ 20 թ.
2. Փաստաթղթի անվանումը (նշանակությունը) ____________________________________________
_______________________________________________________________________________
3. Փաստաթղթի նմուշօրինակի շրջանառության սկզբնաժամկետը ____ ____________ 20 թ.
4. Փաստաթղթի տեխնիկական բնութագիրը՝
1) դիմերես _________________________________________________________________________
դարձերես _________________________________________________________________________
2) թերթերի թիվը՝ ______ թերթից, բովանդակությունը ________________________________________
__________________________________________________________________________________
3) տպագրության տեսակները ________________________________________________________
4) ջրանիշ _______________________________________________________________________
5) հատուկ լուսարձակում ____________________________________________________________
6) պաշտպանական մանրաթելեր, ներգծեր, թաղանթ ________________________________________
7) թաքնված պատկերներ ______________________________________________________________
8) տկարատեսների համար օգտագործվող հատկանիշներ ______________________________________
9) միկրոտեքստ _____________________________________________________________________
10) կինեգրամ ________________________________________________________________________
11) լուսանկարով (պատկերով) ___________________________________________________________
5. Փաստաթղթի պատրաստման վերաբերյալ այլ տեղեկատվություն (նյութեր) _________________________
_____________________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |