ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի թիվ 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «664892.5 հազար» թիվը փոխարինել «678353.3» թվով,
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «802389.1 հազար» թիվը փոխարինել «815849.9» թվով:
3, Որոշմամբ հաստատված թիվ, թիվ 1,2,3,6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավազանու անդամներ՝
Կողմ -8
Ժ. ԳԱԲՈՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ա. ՀԱՄԻԿՅԱՆ Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հ. ՄԱԹՈՍՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
2021 թ. ապրիլի 15 Ախուրյան |
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: