ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 684-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) նախաբանում «45.7-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «45.7-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով» բառերով.
2) որոշման մեջ և հավելվածներում «ոստիկանություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետը.
4) N 1 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետը «(սերմերի, սածիլների, կտրոնների, մայր բույսերի)» բառերից հետո լրացնել «ինչպես նաև դրանց մշակության և վերամշակման տեխնոլոգիաների («Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` անհարժեշտ են հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար)» բառերով.
5) N 1 հավելվածի 9-րդ կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում արտադրական կանեփի բույսերի մշակման և վերամշակման արդյունքում ստացվող կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների կամ բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի) առավելագույն քանակները՝ ըստ տարիների.».
6) N 1 հավելվածի 9-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ արտադրական կանեփի մայր բույսերի և կտրոնների) առավելագույն քանակը (որը կպահանջվի արտադրական կանեփի բույսերի բազմացման և կտրոնների ստացման, ինչպես նաև արտադրական կանեփի սորտերի պահպանման համար), որը, ըստ հայտատուի, անհրաժեշտ կլինի արտադրության բնականոն գործունեության ապահովման համար՝ ըստ տարիների.».
7) N 1 հավելվածի 9-րդ կետի 16-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
8) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստանալուց հետո արտադրական կանեփի բույսերի սորտերի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է 15-օրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին: Տեղեկացումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դա ուղարկվել է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ հանձնվել է առձեռն.».
9) N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար կամ ունի թմրաբանական հիվանդություններ.».
10) N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:».
11) N 1 հավելվածի 19.1-ին կետից հանել «բիզնես ծրագիրը,» բառերը.
12) N 1 հավելվածի 19.1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով և ներկայացնում համապատասխան դիրքորոշում: Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում: Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ: Դիրքորոշումները ներկայացվում են համապատասխան հիմնավորումներով:».
13) N 1 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով, «տրամադրման քվոտան» բառերից հետո լրացնել «(ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում)» բառերով.
14) N 1 հավելվածի 19.1-ին կետի 6-րդ պարբերությունում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
15) N 1 հավելվածի ձևով հաստատված «Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի`
ա. վերնագրում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով,
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «հայցվող» բառը,
դ. 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.».
16) N 1 հավելվածի ձևով հաստատված «Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստանալու մասին» հայտի՝
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ արտադրական կանեփի մայր բույսերի և կտրոնների) առավելագույն քանակը՝ ըստ տարիների:»,
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում արտադրական կանեփի բույսերի մշակման և վերամշակման արդյունքում ստացվող կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների կամ բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի) առավելագույն քանակը՝ ըստ տարիների:»,
գ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 11.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.8. Տեղեկատվություն արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման տեխնոլոգիաների վերաբերյալ.».
17) N 1 հավելվածի 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում «մեկ տարվա» բառերը փոխարինել «երկու տարվա» բառերով.
18) N 1 հավելվածի 28-րդ և 31-րդ կետերը «առաջին» բառից հետո լրացնել «երկու» բառով.
19) N 1 հավելվածի 30-րդ կետում «վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը» բառերը փոխարինել «ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում» բառերով.
20) ուժը կորցրած ճանաչել N 3 հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետը.
21) N 3 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
22) N 3 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիայի հայտին պետք է կցվի տեղեկանք` սույն կարգի 22-րդ կետով նախատեսված ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների (սերմերի և (կամ) սածիլների և (կամ) կտրոնների և (կամ) մայր բույսերի) վերաբերյալ՝ ըստ տարիների:».
23) N 3 հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար կամ ունի թմրաբանական հիվանդություններ.».
24) N 3 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայումն իրականացնում է լիցենզավորող մարմինը: Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաները վերանայելու վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:».
25) N 3 հավելվածի 19.1-ին կետից հանել «բիզնես ծրագիրը,» բառերը.
26) N 3 հավելվածի 19.1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով և ներկայացնում համապատասխան դիրքորոշում: Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում: Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ: Դիրքորոշումները ներկայացվում են համապատասխան հիմնավորումներով:».
27) N 3 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով, «տրամադրման քվոտան» բառերից հետո լրացնել «(ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում)» բառերով.
28) N 3 հավելվածի 19.1-ին կետի 6-րդ պարբերությունում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
29) N 3 հավելվածի ձևով հաստատված «Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի`
ա. վերնագրում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով,
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «հայցվող» բառը,
դ. 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.».
30) N 3 հավելվածի ձևով հաստատված «Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի (ընդգծել կոնկրետ տեսակը (տեսակները) լիցենզիա ստանալու մասին» հայտի`
ա. 6.9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 6.11-րդ կետը «քանակների» բառից հետո լրացնել «(սերմերի և (կամ) սածիլների և (կամ) կտրոնների և (կամ) մայր բույսերի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական: