ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը և 6-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 14.12.23 N 2172-Ն)
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:
3. Սույն որոշումը չի տարածվում՝
1) ֆիզիկական անձանց կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առ 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա.
2) ցուցահանդեսային և (կամ) մշակութային (այդ թվում՝ համերգային) և (կամ) սպորտային միջոցառումների, միջազգային ֆորումների, պետական հանդիպումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տարանցիկ փոխադրվել էին.
3) Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք ներմուծման կամ տարանցիկ փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տեղափոխվել էին։
(3-րդ կետը խմբ. 14.12.23 N 2172-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕ-42-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
ԱՏԳ ԱԱ խումբ |
Նկարագրություն |
8457 10 |
Մշակող կենտրոններ՝ մետաղի մշակման համար |
8458 11 |
Թվային ծրագրային կառավարմամբ հորիզոնական խառատային մետաղակտրիչ հաստոցներ |
8458 91 |
Թվային ծրագրային կառավարմամբ խառատային հաստոցներ՝ այլ |
8459 61 |
Թվային ծրագրային կառավարմամբ ֆրեզերային հաստոցներ՝ այլ |
8466 93 | Մասեր և պարագաներ 8456–8461 ապրանքային դիրքերի հաստոցների համար |
8471 50 |
Տվյալների մշակման բլոկներ` 8471 41 կամ 8471 49 ենթադիրքերում նկարագրվածներից տարբեր, մեկ իրանում հետևյալ սարքվածքներից մեկը կամ երկուսը պարունակող կամ չպարունակող` հիշող սարքվածքներ, ներանցման սարքվածքներ, արտանցման սարքվածքներ |
8471 80 |
Հաշվողական մեքենաների այլ սարքվածքներ (տվյալների մշակման սարքվածքների, ներանցման և արտանցման սարքվածքների և հիշող սարքվածքների) |
8482 10 |
Գնդիկավոր առանցքակալներ |
8482 20 |
Կոնաձև հոլովակավոր առանցքակալներ՝ ներառյալ ներքին կոնաձև օղակները՝ հոլովակներով և զատիչներով հավաքված |
8482 30 |
Հոլովակավոր գնդաձև առանցքակալներ |
8482 50 |
Այլ առանցքակալներ՝ գլանաձև հոլովակներով՝ ներառյալ հավաքված զատիչները և հոլովակները |
8486 10 |
Մեքենաներ և ապարատուրա բուլյաների և թիթեղների արտադրության համար |
8486 20 |
Մեքենաներ և ապարատուրա կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալային սխեմաների արտադրության համար |
8486 40 |
Մեքենաներ և ապարատուրա՝ նշված տվյալ խմբի 11 (գ) ծանոթագրության մեջ |
8504 | Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ |
8504 40 |
Կերպափոխիչներ ստատիկ |
8517 61 |
Բազային կայաններ |
8517 62 |
Մեքենաներ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման և հաղորդման կամ վերականգնման համար՝ ներառյալ կոմուտացիոն սարքվածքները և երթուղիչները (մարշրուտիզատորները) |
8517 69 |
Այլ ապարատուրա ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար՝ ներառյալ հաղորդալարային կապում կամ առանց հաղորդալարի ցանցի հաղորդակցման համար ապարատուրաները |
8525 89 |
Այլ հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և գրառող տեսախցիկներ |
8526 | Ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավիգացիոն ապարատուրա |
8526 91 |
Ռադիոնավիգացիոն ապարատուրա |
8529 10 | Ալեհավաքներ և ամեն տեսակի ալեհավաքային անդրադարձիչներ, այդ արտադրատեսակների հետ օգտագործվող մասեր |
ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8529 |
Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8524-8528 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրաների համար նախատեսված |
8532 21 |
Այլ հաստատուն ծավալով կոնդենսատորներ՝ տանտալային |
8532 24 |
Այլ հաստատուն ծավալով կոնդենսատորներ՝ բազմաշերտ կերամիկական |
8534 00 |
Տպասխեմաներ |
8536 69 |
Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար՝ այլ |
8536 90 |
Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար՝ այլ սարքվածքներ |
8537 10 |
Պուլտեր, պանելներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր էլեկտրական ապարատուրայի համար` սարքավորված 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում ընդգրկված երկու կամ ավելի սարքվածքներով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ 90-րդ խմբի սարքերը կամ սարքվածքները և թվային ղեկավարման ապարատներն ընդգրկող, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքվածքներից՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարումով |
8541 10 |
Դիոդներ՝ բացի ֆոտոդիոդներից կամ լուսադիոդներից (LED) |
8541 21 |
Տրանզիստորներ՝ բացի լուսատրանզիստորներից՝ 1 Վտ-ից պակաս ցրման հզորությամբ |
8541 29 |
Տրանզիստորներ՝ բացի լուսատրանզիստորներից՝ այլ |
8541 30 |
Թիրիստորներ, դինիստորներ և տրինիստորներ՝ բացի լուսազգայուն սարքերից |
8541 49 |
Կիսահաղորդչային լուսազգայուն սարքեր (բացի լուսագալվանական գեներատորներից և տարրերից) |
8541 51 |
Այլ կիսահաղորդչային սարքեր՝ կիսահաղորդիչների հիմքով կերպափոխիչներ |
8541 59 |
Այլ կիսահաղորդչային սարքեր |
8541 60 |
Հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ |
8542 31 |
Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ պրոցեսորներ և կոնտրոլերներ՝ միացված կամ չմիացված հիշող սարքվածքներով, կերպափոխիչներով, տրամաբանական սխեմաներով, ուժեղարարներով, սինխրոնիզատորներով կամ այլ սխեմաներով |
8542 32 |
Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ հիշող սարքվածքներ |
8542 33 |
Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ ուժեղարարներ |
8542 39 |
Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ այլ |
8543 20 |
Ազդանշանների գեներատորներ |
8548 00 |
Սարքավորումների կամ ապարատուրայի էլեկտրական մասեր՝ 85-րդ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8807 30 |
Ինքնաթիռների, ուղղաթիռների կամ անօդաչու թռչող ապարատների այլ մասեր |
9013 10 |
Հեռադիտակային նշանոցներ՝ զենքերի վրա տեղադրելու համար. շրջադիտակներ (պերիսկոպներ). դիտափողեր, որոնք պատրաստված են որպես տվյալ խմբում կամ XVI բաժնում նշված մեքենաների, գործիքների, սարքերի կամ ապարատուրայի համար մասեր |
9013 80 |
Օպտիկական այլ սարքվածքներ, սարքեր և գործիքներ |
9014 20 |
Աերոնավիգացիայի կամ տիեզերական նավիգացիայի համար սարքեր և գործիքներ (բացի կողմնացույցներից) |
9014 80 |
Նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ |
9027 50 | Սարքեր և ապարատուրա՝ օպտիկական (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) ճառագայթման վրա հիմնված, այլ. |
9030 20 |
Օսցիլոսկոպներ և օսցիլոգրաֆներ |
9030 32 |
Գրանցող սարքվածքով ունիվերսալ չափիչ սարքեր |
9030 39 |
Լարման, հոսանքի ուժի, դիմադրության կամ հզորության չափման կամ հսկման համար այլ սարքեր և ապարատուրա՝ գրանցող սարքվածքով |
9030 82 |
Կիսահաղորդչային թիթեղների կամ սարքերի չափման կամ ստուգման համար այլ սարքեր և ապարատուրա |
2710 19 820 3919 90 000 4011 30 000 4016 99 970 4911 99 000 7007 21 800 7019 63 000 7311 00 110 7616 99 900 8205 59 809 8412 21 800 8412 39 000 8413 30 800 8419 50 000 8419 81 200 8421 99 000 8424 10 000 8424 90 000 8481 10 990 8481 20 100 8481 20 900 8481 80 739 8481 80 790 8481 80 990 8483 40 510 8484 20 000 8484 90 000 8504 10 800 8528 42 900 8531 20 200 8537 10 910 8537 10 980 8539 31 900 8802 30 000 8807 10 000 8807 20 000 8807 30 000 8807 90 000 9020 00 000 9025 90 000 9029 10 000 9031 80 380 9032 10 890 9032 89 000 |
Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի և ավիացիայի համար |
(հավելվածը լրաց., փոփ. 28.09.23 N 1660-Ն, լրաց. 14.03.24 N 364-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: