ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 672-Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2․1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման կամ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման կամ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 8-ի N 672-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման կամ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառմամբ կամ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորումը:
3․ Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
2. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4․ Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառմամբ կամ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:
5․ Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
ա․ իրավաբանական անձը`
իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
պետական գրանցման համարը,
բ. անհատ ձեռնարկատերը`
անունը, ազգանունը,
բնակության և գործունեության իրականացման վայրերը,
պետական հաշվառման համարը,
գ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տեղեկություններ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառմամբ կամ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 2 ձևը կցվում է).
3) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառմամբ կամ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենը:
6․ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
7․ Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով․
5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
8. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:
4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9․ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման կամ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 3 ձևը կցվում է):
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Պարոն/տիկին__________________________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
_______________________________________________________________________
(գտնվելու վայրը, բնակության վայրը)
_______________________________________________________________________
(հեռախոսահամարը)
_______________________________________________________________________
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա_________________________________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
________________________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1. ___________________________________________
2. ___________________________________________
3. ___________________________________________
4. ___________________________________________
5. ___________________________________________
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
______ ___________ 20 թ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Կրթությունը, մասնագիտությունը |
Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 3
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին |
փաստաթղթի հերթական համարը _______ ________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | |||||||||||||||||||
Իրավաբանական անձի անվանումը |
||||||||||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||||||||||
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| |||||||||||||||||||
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը |
| |||||||||||||||||||
1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների մասին |
Հաշվետու տարում 01.01.202 թ.— 31.12.202 թ. |
Ծանոթագրություն | ||||||||||||||||||
1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման աշխատանքների կատարում |
||||||||||||||||||||
2) պայթեցման աշխատանքների կատարում |
||||||||||||||||||||
2. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառմամբ կամ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին |
ՏՆՕՐԵՆ |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 8-ի N 672-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա |
N 000 |
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _______________________________
_______________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը _________________________________________
_______________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ______________________________________
Նախարար |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
Տրված է _______ ____________ 20 թ.
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2024 թվական: