ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2023 թվականի N 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 194-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրից հանել «ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» բառը.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետից հանել «իրականացվող» բառը.
4) որոշմամբ հաստատված հավելվածում՝
ա. 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 փետրվարի 11-ի N 107-Ն որոշմամբ սահմանված» բառերը,
բ. 5-րդ և 10-րդ կետերում «ԵՏՄ-ի» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով,
գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հավելվածին կից ձևաթղթի աղյուսակի 5-րդ սյունակը ենթակա է պարտադիր լրացման բացառապես հավելվածի 12.1-ին կետում նախատեսված դեպքում:»,
դ. 11-րդ և 12-րդ կետերում «տարանցիկ» բառը փոխարինել «տարանցման» բառով,
ե. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝
«12.1. Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար՝ ТТ ИМ տեսակի մաքսային տարանցում ընթացակարգով ձևակերպելու նպատակով՝ որպես տարանցման հայտարարագիր մաքսային մարմիններ ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հիման վրա հաշվառման և հսկողության նպատակով մաքսային մարմինների կողմից ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում կարող է ձևավորվել տարանցման հայտարարագրի տեսք ունեցող մեկ փաստաթուղթ, որտեղ որպես հայտարարատու և ստացող նշվում է փոխադրողը, և որին առանձին փաստաթղթի տեսքով կցվում է առևտրային և (կամ) տրանսպորտային փաստաթղթերի համաձայն ապրանքներ ստացողների ցանկը՝ ըստ ապրանքների քաշերի և ապրանքն ուղեկցող փաստաթղթերի: Տարանցման հայտարարագրի տեսք ունեցող նշված փաստաթղթին կցվում են յուրաքանչյուր խմբաքանակ ապրանքների համար հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները:»,
զ. հավելվածով սահմանված ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև
Форма
Form
Թ Ե Ր Թ Ի Կ
ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЛИСТОК
ОТНОСИТЕЛЬНО ИСПОЛЬЗУЕМЫХ В КАЧЕСТВЕ ТРАНЗИТНОЙ ДЕКЛАРАЦИИ ТРАНСПОРТНЫХ (ПЕРЕВОЗОЧНЫХ), КОММЕРЧЕСКИХ ИЛИ ИНЫХ ДОКУМЕНТОВ
RECORD SHEET
ON TRANSPORTATION (CARRIER), COMMERCIAL OR OTHER DOCUMENTATION USED AS А TRANSIT DECLARATION
N _____________________________________________
(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից)
(заполняется должностным лицом таможенного органа отправления)
(to be completed by the official of the customs authority of departure)
_____________________________________________
(մաքսային մարմնի անվանումը)
(наименование таможенного органа)
(name of the customs authority)
Տարանցման հայտարարագրի փոխարեն կից ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը:
Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ես տեղյակ եմ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:
Вместо транзитной декларации прилагаются нижеуказанные документы.
Подтверждаю, что представленные мной сведения достоверны, и мне известно об ответственности, установленной законодательством Республики Армения за представление неверных сведений.
The documents listed below shall be attached instead of a transit declaration.
I confirm that the information submitted by me is reliable and I am informed about the liability established under the legislation of the Republic of Armenia for providing false information.
Որպես տարանցման հայտարարագիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Перечень документов, представляемых в качестве транзитной декларации
List of documents submitted as a transit declaration
NN |
Наименование документа Փաստաթղթի անվանումը |
Номер документа (при наличии) и дата Փաստաթղթի համարը (առկայության դեպքում) և ամսաթիվը |
Количество листов Թերթերի թիվը |
Импортер Ներմուծող |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьей 150 Таможенного кодекса Евразийского экономического союза.
I am informed about the obligations established under Article 150 of the Customs Code of the Eurasian Economic Union.
_______________________ (наименование перевозчика) (փոխադրողի անվանումը) (name of the carrier) |
_________________________________________ (имя, фамилия, паспортные данные представителя перевозчика) (փոխադրողի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (name, surname, passport data of the representative of the carrier) |
__________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
___________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьями 149 и 153 Таможенного кодекса Евразийского экономического союза.
I am informed about the obligations established under Articles 149 and 153 of the Customs Code of the Eurasian Economic Union.
_________________________ (հայտարարատուի անվանումը և հասցեն) (наименование и адрес декларанта) (name and address of the declarant) |
_________________________________________ (հայտարարատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (имя, фамилия, паспортные данные представителя декларанта) (name, surname, passport data of the representative of the declarant) |
__________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
___________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
______________________________________ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (имя, фамилия должностного лица таможенного органа) (name, surname of the official of the customs authority) |
_____________________ (ստորագրությունը, կնիքը) (подпись, печать) (signature, seal) |
_____________ (ամսաթիվը) (дата) (date) |
_____________________ __________ (տարանցման ժամկետը) (срок транзита) (transit dates) |
_______________________ (տարանցման երթուղին) (маршрут транзита) (transit route) »: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|