ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 58-Ա
«ՁԵԶ ՀԱՄԱՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 40,350,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Խարբերդի մասնագիտացված մանկատան համար կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 58-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ապահովել Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրող ֆիզիկական և մտավոր խանգարումներ ունեցող երեխաների և երիտասարդների համար կահույքի տրամադրում՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարիքները և ֆիզիկական վիճակը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Մասիս, Հերացու փողոց 5Ա, ՀՎՀՀ 02232361) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզի Մասիս համայնքի գյուղ Նոր Խարբերդ, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
40,350,500 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզի Մասիս համայնքի գյուղ Նոր Խարբերդ, 1-ին փողոց, 38 վարչական շենք, ՀՎՀՀ 03801255) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Խարբերդի մասնագիտացված մանկատան համար կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում և ներքնակների ձեռքբերում՝ 39,550,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: 2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. 100 հատ փայտյա մեծ չափսի (1900սմx800սմ) մահճակալների ձեռքբերում՝ 12,100,000 դրամ: 2. 60 հատ փայտյա միջին չափսի (1600սմx800սմ) մահճակալների ձեռքբերում՝ 7,260,000 դրամ: 3. 20 հատ փայտյա երկհարկանի մահճակալների (1900սմx800սմ) ձեռքբերում՝ 4,138,000 դրամ: 4. 200 հատ ներքնակների ձեռքբերում՝ 7,000,000 դրամ: 5. Մանկատան վեց խմբասենյակներում ներկառուցվող պահարանների ձեռքբերում՝ 9,052,500 դրամ: 6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չեն նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|