Գլխավոր տեղեկություն
Номер
N 1428-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2022
Дата вступления в силу
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1428-Ա

 

ԱՐՄԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի պետի տեղակալ Արմեն Գյուրջյանին 2022 թվականի դեկտեմբերի 5-8-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժին հակազդում» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Գյուրջյանի՝ Հունգարիա գործուղման ճանապարհածախսը և 2022 թվականի դեկտեմբերի 5-6-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գյուրջյանի՝ Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի դեկտեմբերի 7-8-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան