ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1494-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1285-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «կարգերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի» բառերով․
2) որոշման 1-ին կետից հանել «դասական» բառը․
3) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «5» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «5 570 000» թիվը փոխարինել «11 140 000» թվով․
4) 2-րդ կետի 7-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «երեք աշխատանքային» բառերով․
5) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով․
6) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2026 թվականի հունիսի 12-ը կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|